Ես քեզանից եմ ինքնապաշտպանվում, դու ումի՞ց ես ինքնապաշտպանվում

Ես քեզանից եմ ինքնապաշտպանվում, դու  ումի՞ց ես ինքնապաշտպանվում

Բնության մեջ նման դեպք պատկերացնու՞մ եք. «Վոլկը գա ու ասի՝ զայչիկին ինքնապաշտպանության նպատակով կերա, հարձակվել էր վրես, ուզում էր ինձ ուտի: Զայչիկը որ լեզու ունենա  ի՞նչ կասի՝ ես քեզանից եմ ինքնապաշտպանվում, դու ումի՞ց ես ինքնապաշտպանվում»: Նույնը տեղափոխենք հասարակություն: Է՜, որ դատախազը չէ, Գերագույն դատախազն էլ ասի՝ որ Բուդաղյաններին ինքնապաշտպանության նպատակով են կրակել, ո՞վ կհավատա: Զարմանու՞մ եք, որ հանրությունն ասում է՝ մեկը պիտի Լիսկայից ինքնապաշտպանվի, ինքը ումի՞ց է ինքնապաշտպանվում: Էս գործի վրա մի շատ բնորոշ անեկդոտ եմ հիշում. «Մարդամեկը տղուն ամուսնացնում է, բայց մի քանի տարի երեխա չի լինում: Վերջը հայրն ասում է՝ այ բալա, խի՞ չես մի երեխա ունենում: Տղան ասում է՝ պապա, ինքնապաշտպանվում եմ: Հայրը բարկանում է ՝ արա, ես քեզ ուղարկել եմ հարձակվելու՞, թե՞ ինքնապաշտպանվելու համար»: Բա դուք ինքնապաշտպանվող տղե՞րք եք,ամոթ չի՞, այդ հոդվածով ազատվում եք, դուք միշտ եղել ու հայոց պատմության մեջ կմնաք որպես հարձակվող տղերք: Հիմա ում ինչ եք համոզում: Երբ որ մարդիկ կհամոզվեն, որ  գայլը զայչիկին ինքնապաշտպանության նպատակով  է ուտում, էն ժամ էլ մարդիկ կհավատան դատախազի խոսքին: Ավելի լավ չի լինի այդքան գլուխ արդուկելու տեղ, ասվի՝ հաջորդ ինքնապաշտպանությու՞նն ում շուրջն է լինելու…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ