Եղանակը կտաքանա

Եղանակը կտաքանա

Հայաստանում սեպտեմբերի 13–15–ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3–5 աստիճանով։ Սեպտեմբերի 12–15–ը առանց տեղումների եղանակ կլինի, իսկ 16–ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին կլինի հյուսիս–արևելյան` 2–7 մ/վ արագությամբ։



Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա` սեպտեմբերի 12–ի 28 աստիճանից սեպտեմբերի 16–ին հասնելով 31 աստիճանի։