Խոշոր ավտովթար. Վարորդն ու 3 զինվորականները գտնվում են ծանր վիճակում

Խոշոր ավտովթար. Վարորդն ու 3 զինվորականները գտնվում են  ծանր վիճակում

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ժամը 07:30-ի սահմաններում Alfa Romeo մակնիշի 33 ՕT 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում՝ Առուճ գյուղից դեպի Ագարակ գյուղ տանող ճանապարհին, նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով 70 մետր՝ հայտնվել ժայառաբեկորների մոտ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության և Աշտարակի հրշեջ-փրկարարական խմբերը՝ վարչության պետ Շամիլ Շամիրյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Խլղաթյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ վարորդն ու 3 ուղևորները, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ և նրանք՝ որպես սպա, ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում: Քննիչի հանձնարարականով պարզվում է վարորդի և ուղևորների ինքնությունը: 



Նյութի աբյուրը ` shamshyan.com: