Երկու օրում երկու հրաժեշտ պաշտոնին

Երկու օրում երկու հրաժեշտ պաշտոնին

Երկար ընտրարշավից ու բուռն կրքերից հետո ավարտվեցին Փաստաբանների պալատի նախագահի ընտրությոնները: Ավարտվեց Ռուբեն Սահակյանի էպոխան, որը տեւեց մոտ 10 տարի: Այս ընթացքում Փաստաբանների մասին օրենքում փոփոխություններ են կատարվել՝ ԱԺ ընտրություններին բնորոշ քարոզարշավ իրականացնելու դրույթն են մտցրել: ՓՊ-ի Հանրային պալատի լիազորություններն ու աշխատավարձերն են բարձրացվել: ՓՊ-ին նոր շենք է հատկացվել. Մռավյանի անվան դպրոցոււմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այս ընթացքում ՓՊ-ն տարբեր կազմակերպությունների հետ դրամաշնորհային եւ այլ ծրագրեր է իրականացրել: Երբեմն նաեւ դատական ու դատախազական համակարգին դիմադրություն ցույց տալու փորձեր են արվել: Ընդամենը վերջերս դատադուլ կազմակերպելու փորձեր արվեցին՝ ընդդեմ Վճռաբեկ դատարանի, որն առանց պատճառաբանման ետ է ուղարկոմ բողոքները:



Ամեն դեպքում այս տարիներին ակնհայտ դարձավ, որ 1300 անդամից ավելի ունեցող Փաստաբանների պալատը մեծ ուժ է եւ կարող է ոչ միայն ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանությունը պատշաճ մակարդակով իրականացնել, այլեւ դատախազությանը հակակշիռ դառնալ, դատական համակարգի կայացմանը նպաստել: ՓՊ նախագահի ընտրություններին, որոնք կայացել են սեպտեմբերի 14-ին, մասնակցել է 900-ից ավելի փաստաբան եւ ջախջախիչ հաղթանակ է տարել ՓՊ նախագահի տեղակալ, երիտասարդ եւ հեռանկարային փաստաբան Արա Զոհրաբյանը: Ձայները բաժանվել են հետեւյալ կերպ. 913 մասնակցից 713-ն իրենց ձայնը տվել են Ա.Զոհրաբյանին: Աթանեսյան Տիգրանը ստացել է 94 ձայն, Կրոմվել Գրիգորյանը՝ 87 ձայն: Ընտրություններն առանց կոնֆլիկտի չեն անցել. Նախ, Կրոմվել Գրիգորյանին մեղադրել են Արա Զոհրաբյանի դրածոն լինելու մեջ, ապա վեճ է ծագել Կ.Գրիգորյանի վստահված անձի եւ փաստաբան Երվանդ Վարոսյանի միջեւ,որի տեսանյութը հայտնվել է Յութուբում ու տարբեր կայքերում: Ամեն դեպքում՝ ընտրություններն ավարտված են: Նորընտիր նախագահն իր պարտականությունների կատարումը ստանձնելու է հոկտեմբերի 4-ից, 4 տարի ժամանակով: