ՀԱԿ ակտիվիստին ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել

ՀԱԿ ակտիվիստին  ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Ազատե՜նք Տիգրանին» խմբի հայտարարության մեջ ասվում է.



Եթե դուք ցանկանում էք բացառել օրինականության, արդարության բռնաբարումը Հայաստանում, եթե դուք ցանկանում էք բացառել քաղաքական հաշվեհարդարներն ու ապրել իրավական Հայաստանում և ,եթե դուք չէք հանդուրժում ռեժիմի ապտակը ողջ հասարակությանը չորս երիտասարդներին քաղաքական հայացքների պատճառով ազատազրկման դատապարտելու միջոցով, ապա ձեր պարտքն է, որպես արժանապատվություն ունեցող, որպես ՀՀ-ում իշխանության իրական տերը հանդիսացող քաղաքացի միանալ Տիգրանին ազատ արձակելու պահանջին:




Սրա համար հարկավոր է լրացնել և ստորագրել հետևյալ փաստաթուղթը, հնարավորության դեպքում բերել այն ՀԱԿ կենտրոնական գրասենյակ կամ սեպտեմբերի 18-ին` ժամը14:00 -ին բերել Վերաքննիչ քրեական դատարան:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,
տիկին` Եվա Դարբինյանին

Անուն, ազգանուն
հասցե, հեռախոս

Խափանման միջոց ընտրված կալանավորումը
այլ խափանման միջոցով` անձնական
երաշխավորությամբ փոփոխելու մասին


Ես, __(Անուն ազգանուն հայրանուն)_, _(զբաղմունքը)_, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 145-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, իմ խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրկանացնող մարմնի կանչով կներկայանա եւ այլ դատավարական պարտականությունները կկատարի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով եւ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես` դատարանի դեպոզիտ հաշվին:

Հարգանքներով` ստորագրություն, անուն, ազգանուն

“__” “__________”2013թ.