Հյուրը գողացել էր տանտիրոջ մատանին

Հյուրը գողացել էր տանտիրոջ մատանին

Հոկտեմբերի 18-ին, ժամը12.00-ին, ոստիկանությա Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդի 7-րդ փողոցից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Նաիրի Գ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան հյուրընկալվելով Ժ.-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրայից գողացել է ոսկյա մատանի` պատճառելով 180.000 դրամի նյութական վնաս: Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանության չի դիմել: Ոստիկանները նրանից ընդունել են հաղորդում: Կատարվում է նախաքննություն: