Կունենա՞նք արդյոք քրեագետ-կրոնագետներ

Կունենա՞նք արդյոք քրեագետ-կրոնագետներ

Սպանությունների ինքնասպանությունների օրեցօր ավելացող դեպքերը լուրջ անհանգստության պատճառ են դարձել: Մտահոգիչ է հատկապես, որ ծայրահեղության գնացողների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները:



 



Թե որոնք են ինքնասպանության դրդապատճառները, հոգեվերլուծաբանները տարբեր տեսակետներ են արտահայտում`ցածր ինքնագնահատականից ու ավելորդության զգացումից մինչև դժբախտ սեր ու սոցիալական ծանր վիճակ: Կրոնական հողի վրա կատարված ինքնասպանության մասին էլ է շատ հաճախ բարձրաձայնվում, բայց ընդամենը` բանավոր խոսքի և կասկածների մակարդակում:



 



Ապացուցել, գտնել դրա պատճառահետ¨անքային կապը, առավել ¨ս ինքնասպանության մոտիվացիայի ու ինքնասպանի թաքուն հետաքրքրությունների մասին փաստեր կուտակել`հայրենի իրավապահների մոտ չի ստացվում: Որովհետ¨ ոլորտը մասնագետներ չունի` ասում է Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Որ քրեագետ-կրոնագետների կարիքն օրեցօր ահագնանում է, հաստատում են նա¨ իրավաբաններն ու հոգևորականները:



 



Նախ, որպեսզի քաղաքացին զերծ մնա աղանդավորների որոգայթներից, մանավանդ, երբ, հոգեվորսությունն արվում է բռնության ու սպառնալիքների գործադրմամբ, իրավագետների կարծիքով անհրաժեշտ է կրոնական կազմակերպությունների ախորժակը զսպող օրենքներ գրել:



 



Խնդիրն այնքան է հասունացել, որ այդ մասին օրենք ունենալը դարձել է օրակարգային: Արդարադատության նախարարությունն առաջիկայում, խնդիրն արծարծող փոփոխությունների փաթեթ կներկայացնի Կառավարության հաստատմանը: «Այդ փաթեթով վարչական պատասխանատվություն է նախատեսվում ոչ պատշաճ հոգեվորսության մեջ մտնող այնպիսի արարքների համար, ինչպիսիք են նյութական, սոցիալական բարիքներ խոստանալով դավանափոխ անելը»,-ասաց ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:



 



Ըստ նրա`եթե այդ արարքները զուգակցվում են նաև բռնությամբ ու սպառնալիքներով`նախատեսվում է քրեական պատասխանատվություն, որը ևս կամրագրվի ՀՀ քրեական օրենսգրքում: Ասել է, թե`նյութական գայթակղությունը որպես հոգեվորսության հիմնական զենք օգտագործողները շուտով լուրջ խնդիրներ կունենան հայրենի արդարադատության հետ:



 



Բայց դա կբերի՞արդյոք կրոնական հողի վրա կատարվող հանցագործությունների նվազեցմանն ու առավել ևս`բացահայտմանը`եթե ոլորտը մասնագետներ չունի: «Իրականում քրեագետ-կրոնագետներ չունենք: Դա սկզբունքային և հիմնարար խնդիր է, որ պետք է լուծվի իրավական և դատական բարեփոխումների շրջանակում, այսինքն`քրեական արդարադատությունը պետք է դարձնենք շատ ավելի արդյունավետ, քան ունենք այսօր»,- նկատեց փոխնախարարը:



 



Քրեագետ-կրոնագետներ պատրաստելու գաղափարը Գրիգոր Մուրադյանին դուր եկավ: Փոխնախարարը խոստացավ նման կադրեր թողարկելու համար խորհրդակցել ԵՊՀ իրավաբանականի ղեկավարության հետ: Գաղափարը կիսեց նաև Մայր Աթոռի եկեղեցական, հասարակական հայեցակարգային գրասենյակի տնօրենը`անհրաժեշտ համարելով Գևորգյան ճեմարանի և իրավաբանականի համագործակցությունը:






Սերոբ Մարության