Հրայր Թովմասյանը տեսակցել է Վարդան Պետրոսյանին

Հրայր Թովմասյանը տեսակցել  է Վարդան Պետրոսյանին

Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն  նշեց, որ  նա երեկ հանդիպել է Վարդան Պետրոսյանի հետ:



«Ես եղել եմ հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում և հանդիպել եմ իր հետ։ Կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որտեղ հիմա  գտնվում է Վարդան Պետրոսյանը կա ամեն ինչ՝  նրա առողջությանը հետևելու և բուժումները  լիարժեք  ստանալու համար», - նշեց նա ։