Սպիտակ-Երևան ճանապարհին սոճիներ են հատվել

Սպիտակ-Երևան ճանապարհին սոճիներ են հատվել

Նոյեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ի ոլորաններում սոճիներ են հատում:






Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ 1977 թ. ծնված Բաբկեն Ս.-ն, 1979 թ. ծնված Արկադի Ս.-ն և 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ն Ջրաշեն գյուղի հանդամասում ձեռքի սղոցով և կացնով ապօրինի հատել են սոճիներ, որոնցից պատրաստել են 5-ից մինչև 15 սմ տրամագծով տարբեր երկարության 87 գերաններ, որոնք բարձել են Նարեկ Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան:






Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: Ձեռքի սղոցն ու կացինն առգրավված են: Հատված ծառերի քանակը և պատճառված վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն: