Արմավի՞րն ինչու է «միացնում» Հայաստանին

Արմավի՞րն ինչու  է «միացնում» Հայաստանին

Արարատի եւ Կոտայքի մարզերը խիստ «բարեհաջող» Հայաստանին միացրած Վովա Գասպարյանը, նույն ինքը` «Բերկուտ» եւ «Նոյ» ազդականչերով ոստիկանապետը, պատրաստվում է օրերս Հայաստանին միացնել Արմավիրի մարզը` տեղեկացնում են Արմավիրի մեր աղբյուրները:



 



Արարատն ու Կոտայքը` հասկացանք, Արմավի՞րն ինչու  է «միացնում» Հայաստանին, հետաքրքրվեցինք մենք: «Մեզ մոտ պատճառները ոչ թե քաղաքական, այլ քրեական են. կա նաեւ ուժեղ վախի մթնոլորտ` գողականների, քրեականների, հեղինակությունների կողմից ստեղծված. պետք է վերցնել»,- պատասխանեցին մեզ:



 



Ի դեպ, այդ նույն շարքում է եղել նաեւ «գող» Թեփ Արմենի սպանության հայտնաբերման դեպքը, որն օրեր շարունակ չէր իջնում մամուլի էջերից, եւ որը, ըստ մեր զրուցակցի, բացահայտվեց ռեկորդային կարճ ժամկետում` ժամուկեսում: Որոշ տեղեկություններով` Արմավիրի մարզում տեղակայված են ժամանակակից այնպիսի «նանոսարքեր», որոնք հնարավորություն են տալիս շատ արագ «գտնել» հանցագործության իզը եւ բերման ենթարկել հանցագործին: