Նկարիչների համագումարը՝ դեկտեմբերի 14-ին

Նկարիչների համագումարը՝  դեկտեմբերի 14-ին

Նկարիչների միության համագումարի օրը նշանակված է դեկտեմբերի 14-ին:



 



Այդ մասին հայտարարվել է երեկ՝ միությունում տեղի ունեցած գեղանկարի սեկցիայի ժողովի ժամանակ: Ու չնայած գեղանկարի սեկցիայի անդամների թիվն ամենամեծն է` 430 հոգի, բայց ժողովին մասնակցել է մոտ 120 նկարիչ:



 



Պատճառն այն է, որ շատ ուշ են տեղեկացրել միության անդամներին ժողովի մասին, իսկ նկարիչների այն առաջարկին, որ պետք է հետաձգել ժողովը, քանի որ սեկցիայի 30 տոկոսը ներկայացված չէ, Կարեն Աղամյանը պատասխանել է մերժմամբ: Ինչեւէ, չնայած կանոնադրական խախտմանը, ժողովը կայացել է, որի ժամանակ քննարկվել են նախահամագումարյան հարցեր, առաջ են քաշվել վարչության անդամների թեկնածություններ: Թե ինչու է համագումարից առաջ փոքրիկ համագումար անում Կարեն Աղամյանը եւ ինչ հարցեր է ուզում նախօրոք իր համար հստակեցնել, պարզ չէ: