Ուլտիմատում Սերժ Սարգսյանին

Ուլտիմատում Սերժ Սարգսյանին

Ազատության հրապարակում երեկ Դաշտային հրամանատարների խորհրդի այս տարվա վերջին համահավաքն էր: Հաջորդը կկայանա 2014 թվի փետրվարին:



Դաշտային հրամատարների խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է, որ ամիսներ շարունակ իրենք համահավաքներ են անցկացրել, գյուղերում ու քաղաքներում ճշտել ժողովրդի տրամադրվածությունը եւ այսօր, ամփոփելով այն, ասում է. «Ժողովուրդը ոչ թե հանապազօրյա հացի փնտրտուքից է հոգնել, այլ ժողովրդի իշխանությունն օկուպացրած Սերժ Սարգսյանի ռեժիմից»:



 



Ազատամարտիկները որոշել են ետ վերցնել իշխանությունը, բայց մինչ այդ «եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում փետրվարին հայտնվել Կոշի գաղութում», պետք է կատարի իրենց պահանջները: «Պետք է կալանք դնի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վրա, որից հետո այդ ունեցվածքով կարող ենք մարել եւ կմարենք Հայաստանի արտաքին պարտքը»,- ասում է Սուրեն Սարգսյանը: