Եվրոպայում մի փնտրեք համասեռամոլ,այլ կոմայգում (լուսանկարներ)

Եվրոպայում մի   փնտրեք համասեռամոլ,այլ կոմայգում (լուսանկարներ)

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կազմակերպած հանրահավաքը, որին մասնակցում էին ընդամենը 30 հոգի: «ՄՄ= գաղութացում-ստրկացում, ԵՄ=անկախություն, ընկերակցություն». «Ո´չ Մաքսային միության, ո´չ Սերժ Սարգսյանին» «Կեցցե´ ազատ ու անկախ Հայաստանը» պաստառներով և կոչերով պահանջում են իշխանություններից հրաժարվել ՄՄ անդամակցության որոշումից:



Նշենք, որ հանրահավաքը բաց հանրահավաք էր, որին կարող էին մասնակցել Հայաստանի մյուս քաղաքական ուժերը, սակայն նրանցից և ոչ մեկը ներկա չէր:



Այդ ամենը նկատելով` Հայրիկյանն իր ելույթում նշեց. «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր քաղաքական ուժերն աթոռապաշտ են:






 



«Աթոռի հարց կլինի` կգան, կխոսեն, կճառեն, բայց երբ աթոռ չկա` ուզում ես անգամ հայրենիքդ կորցրու, նրանց դա չի հետաքրքրում»,- հավելեց նա շարունակելով. «Այո, աթոռի ու իշխանության համար կռիվը քաղաքական պայքարի մի մասն է, բայց իշխանության համար պետք է պայքարել իշխանական լծակներին տիրելու և երկիրը կառուցելու համար»:



Հայրիկյանը հիշեցնելով՝ Հայաստանի երեք նախագահների ղեկավարաման տարիները նշեց, որ նրանց   ղեկավարման շրջանն էլ նպաստավոր չի եղել Հայաստանի համար:



«Գործող նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպական արժեքները և եվրոպական մեծ շուկան փոխարինեց չկայացած Մաքսային միությամբ` այդ հետամնացությամբ»,-նշեց նա:



Անդրադարռնալով այն կարծիքին, թե Եվրոպայում օրեցօր ծաղկում է համասեռամոլությունը, և եթե Հայաստանն ընդգրկվեր Ասոցացման համաձայնագրում, ապա այդ երևույթը կտարածվեր նաև Հայաստանում, Հայրիկյանն ասաց, որ այդ ամենը ճիշտ չէ:






Նա խորհուրդ է տալիս համասեռամոլ փնտրողներին գնալ Երևանյան լճի շրջակայք կամ Կոմայգի, որտեղ արդեն կարելի է ականատես դառնալ այդ անցանկալի երևույթին:



«Եվրոպա` չի նշանակում համասեռամոլություն, այլ` հանդուրժողականություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ՆԱՏՕ-ին անդամակցում»,- շեշտեց Հայրիկյանը և որպես իր ելույթի ամփոփոում նշեց. «Մենք ենք մեր երկրի տերը»…



Հանրահավաքի մասնակիցները հայտարարեցին, որ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱԻՄ հերթական հանրահավաքը: