Աշխատանքից ազատված դատախազների հույսը

Աշխատանքից ազատված դատախազների հույսը

ՀՀ գլխավոր դատախազությունից «սեփական դիմումների համաձայն» հեռացված դատախազների մեծ մասը, ասում են, նոր միասնական քննչական մարմնի «հաստիքացուցակն» առած, պաշտոններ  է ընտրում վստահ, որ բոլորն աշխատանքի են անցնելու նախկին շեֆի՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարած հիմնարկում:



 



Նրանք այս օրերին հանդիպելով ՊՆ և ոստիկանության քննչականների աշխատակիցներին՝ թփթփացնում են սրանց ուսերին, թե շուտով միասին կաշխատենք: Փաստորեն, միասնական քննչականը դառնալու է Գլխավոր դատախազության «շտրաֆբատը», դառը հումոր են անում համակարգում: