Այսօր ծանր օր է սպասվում խորհրդարանի պրոռուսական ոչ իշխանական ուժերին

Այսօր ծանր օր է սպասվում խորհրդարանի պրոռուսական ոչ իշխանական ուժերին

Այսօր ծանր օր է սպասվում խորհրդարանի պրոռուսական ոչ իշխանական ուժերին: Արտահերթ նիստից առաջ թե ՀՅԴ-ում, թե ԲՀԿ-ում խմբակցությունների նիստեր կհրավիրվեն, եւ կորոշվի, թե ով ինչպես ելույթ ունենա, որպեսզի Պուտինի «թանին թթու չասի»:



 



Ինչպես հայտնի է, ԱԺ այսօրվա արտահերթ նիստում վավերացման կներկայացվեն Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված աղմկահարույց համաձայնագրերը՝ ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» եւ այլն, որոնք  ԱԺ-ում լսումների ժամանակ կապիտուլյացիոն ու հակասահմանադրական որակվեցին:



 



Թե ԲՀԿ-ն, թե ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն «ընդդիմադիր» դեմքը փրկելու համար թերեւս «դեմ» կքվեարկեն, բայց իրենց ելույթներում հնարավորինս զգույշ կլինեն, որ Ռուսաստանի անբարյացակամությունը չվաստակեն: