Փաստաթղթերի բնօրինակները դեռ չեն ուղարկել

Փաստաթղթերի բնօրինակները դեռ չեն ուղարկել

Հասարակության ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ այս տարվա ամենաաղմկահարույց պատմություններից մեկի` վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի շուրջ ծավալվող զարգացումներին: Տարեվերջյան ամփոփումներին ընդառաջ` Yerkir,am-ը փորձել է ոստիկանությունից ճշտել, թե ի՞նչ ընթացքի մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՝ օֆշորային մեքենայությունների գործով նախաքննությունը:



 



Ի պատասխան հարցմանը` ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից պատասխանել են, որ այս գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Հայտնել են նաև, որ փաստաթղթերի բնօրինակները ստանալու նպատակով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկված` իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության պատասխանը դեռևս չի ստացվել:



 



Փաստորեն, առայժմ անհայտ է` վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի՝ փորձաքննության ուղարկված ստորագրությունները համընկե՞լ են օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունների հետ, թե՞ ոչ:



 



Առավել մանրամասն՝ տես այստեղ: