Քոչարյանն ուղղակի մի փոքր խոցված է

Քոչարյանն ուղղակի մի փոքր խոցված է

Ռոբերտ Քոչարյանը չի  ներում այն մարդկանց, որոնց ինքն է քաղաքականություն բերել և մարդ դարձրել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀՇ վերածնման նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը։



 



Նրա խոսքով՝ Տիգրան Սարգսյանին և Արմեն Մովսիսյանին Քոչարյանն է քաղաքականություն բերել և չի ներում այդ մարդկանց՝ իր համար ոչ հաճելի ելույթները։



 



«Մանավանդ, որ ժամանակին Քոչարյանն իրենց համար եղել է սուրբ: Այդ մարդիկ իրեն թագավոր էին ասում, իսկ հիմա համարձակվում են հարձակվել նրա վրա»,- ասել է Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, եթե բան ունենային իրար ասելու, կնստեին իրար դիմաց ու կասեին։



 



Իգիթյանը նշել է նաև, որ եթե Քոչարյանը ցանկանար վարչապետ դառնալ, Բաղրամյան 26-ի տեղըլավ գիտեր, կգնար և կասեր այդ մասին։ Հետևաբար, Քոչարյանը վիրավորվել է Տիգրան Սարգսյանի քննադատությունից և դրանով են պայմանավորված իր հայտարարությունները, եզրակացրել է Իգիթյանը: