Նոր ուղղաթիռներ՝ ի պետս նոր խնդիրների

Նոր ուղղաթիռներ՝ ի պետս նոր խնդիրների

«Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը: 



 



Ըստ ծառայության հաղորդած մանրամասների՝ «Եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն МиГ-29 կործանիչներից, ապա այժմ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ, որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի սպասարկելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանադակության ժամանակ»:



 



Նախատեսվում է 2014 թվականի ընթացքում «Էրեբունի»-ում տեղակայված էսկադրիլիան համալրել նոր ավիատեխնիկայով: