«Հայոց Արծիվները» 5-րդ բանակային զորամիավորումում

«Հայոց Արծիվները» 5-րդ բանակային զորամիավորումում

  Հայկական բարձրավանդակում 2014 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) հայտարարել է ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի:



 



Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Կազմակերպությունը հայրենասիրական 22 միջոցառումներ է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում: «Հայոց Արծիվները» 2014 թվականի 1-ին ռազմահայրենասիրական միջոցառումների շարքը կազմակերպեց և անցկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հինգ զորամասում:



Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի նախօրյակին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային կորպուս (որտեղ տեղակայված են 5 զորամաս)` սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու ազգային բանակի  կազմավորման 22-րդ տարեդարձը: Միջոցառումն սկսելուց առաջ՝ Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց հայրենիքի ծառայության համար մարտիրոսված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ շատ էին շնորհավորական ելույթները:  (Խոսք` Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության  նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, մարտիրոսված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ, կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամել է՝ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛ հայ­րե­նա­սի­րու­թյու­նը հա­յոց:






Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:



Արծվի սրատեսություն ունեցող հզորագույն բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց Արծիվներ», միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը արարչագործ հայ ժողովրդի ազնվագույն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց Արծիվներ»: Այո՛, դո՛ւք եք, որովհետև  դո՛ւք եք ձեռքներդ դնելու խղճներիդ և ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի, և այդ հաղթությունը դո՛ւք եք բերելու ձեր ընտանիքին, զորամասին, հայրենիքին»: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սիրով սպասող թանկագին ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների կացնասեր սաֆարովյան ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցե´ք  նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթանակած, ազգային ոգին անպարտ է, միշտ գիտակցե´ք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելու հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրեցեք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե՛ ազգային բանակը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ հայոց պետականությունը»):









Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հոկսեն Միրզոյանին և ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների:



Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում կազմակերպած հայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Վանաձոր քաղաքի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:



  



 



 



   «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի  տեղեկատվության և



 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով