Ֆիլմ՝ խորհրդային Երևանում տեղի ունեցած ամենադրամատիկ իրադարձություններից մեկի մասին

Ֆիլմ՝ խորհրդային Երևանում տեղի ունեցած ամենադրամատիկ իրադարձություններից մեկի մասին

Ռուսական «Logos Film Company» կինոընկերությունը ձեռնամուխ է եղել անվանի հայ լողորդ Շավարշ Կարապետյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելուն: Նախագծի պրոդյուսերությամբ զբաղվում են Օլգա Սինելշչիկովան («Ձնե թագուհին» մուլտֆիլմ, 2012 թ.) և Սվետլանա Դալին («Լեգենդ № 17»):



Ֆիլմի սյուժեի հիմքում հեռավոր 1976 թ. սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մեզ բոլորիս դեպքերն են, երբ Շավարշի ու իր եղբոր աչքի առաջ ուղևորներով լի տրոլեյբուսն ընկավ Երևանյան լիճ:



Ֆիլմի նախնական վերնագիրը կլինի «20 կյանքեր», հասկանալի է՝ Շավարշի փրկած կյանքրն ի նկատի ունենալով:



Դեռևս հայտնի չէ, թե ով է խաղալու Շավարշ Կարապետյանի դերը, ֆիլմի պրեմիերայի ժամկետները նույնպես չեն նշվում: