Ֆրանսիացի դարպասապահը՝ «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում

Ֆրանսիացի դարպասապահը՝ «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում

«Տոտենհեմի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Յուգո Լլորիսը հայտնվել է կատալոնական «Բարսելոնի» սելեկցիոներների ուշադրության կենտրոնում: Ըստ շրջանառվող տեղեկությունների, կապտանռնագույնները 27-ամյա ֆրանսիացի դարպասապահի թեկնածությունը դիտարկում են որպես թիմի հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսին փոխարինում, քանի որ վերջինս պատրաստվում է լքել ակումբը այս մրցաշրջանի վերջում:



Լլորիսի տրանսֆերային գինը կազմում է 16 մլն եվրո, թե ինչ վերջնական գնի վրա կկանգնեն կողմերը բանակցելիս, ցույց կտան մոտակա զարգացումները: