Քիմ Քարդաշյանը սիրելիից հազար հատ վարդ է ստացել (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը սիրելիից հազար հատ վարդ է ստացել (լուսանկար)

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր փեսացուից՝ Քանյե Վեստից Սուրբ վալենտինի օրը հազար հատ վարդ է նվեր ստացել:



 



Իր սիրեցյալի համար նա ծաղիկներով է զարդարեղ ողջ սենյակը, որտեղ զույգն անցկացրել է ռոմանտիկ երեկոն, և իհարկե՝ գիշերը: Քիմն, իհարկե, չէր կարող չպարծենալ իր երկրպագուների առջև նման նվերով, այդ իսկ պատճառով էլ Twitter-ի իր էջում զետեղել է իր լուսանկարը՝ վարդի ծաղկեպսակով շրջապատված:



 



«Հազար հատ վարդ! Ոչինչ չի կարող ավելի լավ լինել, քան լինել իմ սիրելիի հետ Սուրբ Վալենտինի օրը: Երջանիկ սիրահարների օր ձեզ՝ տիկնիկներ» - ստորագրել է նա լուսանկարը:



33-ամյա Քիմը իր ութամսյա դստեր՝ Նորթի հետ հատուկ նախօրեին թռել եկել էր Լոս Անջելոսից Բալթիմոր՝ ԱՄՆ արևելյան ափ, որպեսզի փետրվարի 14-ը միասին անցկացնեն: Այստեղ՝ Բալթիմորում Քանյեն պետք է իր  Yeezus շրջագայության համերգներից մեկը տար:



Հիշեցնենք, որ հեռուստաաստղը իր 36-ամյա փեսացուի հետ պլանավորում են հարսանիք, որը կանցնի Ֆրանսիայում այս գարնանը: Ավելին, շատ հնարավոր է, որ հարսանիքից հետո Քիմն ու Քանյեյ համալրեն իրենց ընտանիքը:



Իր վերջին հարցազրույցներից մեկում Քիմը հայտարարել է. «Ես միշտ ցանկացել եմ առնվազն վեց երեխա ունենալ: Նորթի ծնվելուց հետո ես մեկ միլիոն երեխա էլ կծնեի», -ասել է նա: