Մենք հո ախմախ չե՞նք

Մենք հո ախմախ չե՞նք

Խոսելով կենսաթոշակային կուտակայինի դեմ ծավալված բողոքի ակցիաներից եւ կուտակվող դժգոհությունից՝ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հայտարարեց, որ այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, եւ մի ուշագրավ միտք հայտնեց. «Թեեւ գիտեմ, որ 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից, բայց, ներողություն արտահայտությանս համար, մենք հո ախմախ չե՞նք, որ այսքան ռեսուրս ենք ծախսում, քաղաքական ռեսուրս է, չէ՞, մեր ռեսուրսն ենք մաշում»: Նկատենք, որ այդ ռեսուրսը մաշվում է ոչ միայն ժողովրդի կողմից չընկալվող ներքին քաղաքականության արդյունքում, այլեւ Նավասարդ Կճոյանի կողքին կանգնելիս: Ռեսուրս է, որ մաշվում է…