Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստը որոշել է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին

Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստը որոշել է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին

Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստը որոշել է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին:  Բացի 100 հրամանատարից, նիստին մասնակցող խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է չմասնակցել: Բանն այն է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են այդ գիշերն անցկացնել Շահումյանի հրապարակում՝ ի հիշատակ զոհերի: Սակայն խորհուրդը միաձայն կողմ է եղել մասնակցությանը: Միքայելյանը հայտարարել է, որ դուրս է գալիս խորհրդից: Նա հրաժարվեց մեկնաբանել լուրը. «Ձեզանից եմ լսում»: Հեռացե՞լ եք հրամանատարների նիստից: Հարցից  բարկացավ՝ «դուք, փաստորեն, ագենտնե՞ր ունեք այնտեղ», եւ ավելացրեց. եթե լրագրողներն այլեւս ոչ մի բան չգրեն, «էս աշխարհը կելնի իրա ռելսերի վրա»: