Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ...

Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ...

Ձեր ունեցվածքը հանո՞ւմ եք Հայաստանից՝ հարցրինք ԵԿՄ համագումարին մասնակցող ԵԿՄ վարչության «պատվավոր» անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: «Սյունեցի մարդ ես, համոթ չի՞ տի հարցեր ես տալիս»: Բա դե մամուլը գրեց, սյունեցիք էլ ասում են` առանց կրակ ծուխ «չիլում». գրեցին, որ գնում եք Ֆրանսիա: «Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞. մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»: Գորիսո՞ւմ եք լինում, թե՞ Երեւանում: «Գորիսից երեկ եմ եկել, որ համագումարին մասնակցեմ»: Էն հանքի վարկը վերցրի՞ք: «Հա, էլ հարց ունե՞ս»: Չէ: