Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը «Հայաթ»-ում

Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը «Հայաթ»-ում

2014թ. մարտ ամսին լրանում է քաղաքագետ, հրապարակախոս, հայ մտքի երկնակամարի պայծառ աստղ Տիգրան Հայրապետյանի ծննդյան 50 եւ մահվան 15 ամյակը: Այդ առիթով Տիգրանի անվան հիմնադրամը լույս է ընծայել 1991-1999 թթ. հրապարակված նրա աշխատանքների երրորդ ժողովածուն՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» վերնագրով, որտեղ հավաքված են ԱՄՆ եւ Եւրոպայի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության, Միջին Արեւելքի, Ասիայի եւ նախկին ԽՍՀՄ երկրներում եղած «թեժ կետերի» տրամաբանության մասին վերլուծությունները, Երրորդ աշխարհամարտի հավանականության ու Նոր աշխարհակարգի նշմարվողսահմանների մասին քաղաքագիտական տեսակետները ներկայացնող հոդվածները եւ, իհարկե, կրկին որոշ դիտարկումներ «պատերազմթե խաղաղություն» երկընտրանքի վերաբերյալ: Հրավիրում ենք ձեզ Տիգրան Հայրապետյանի հիշատակի հավաքին եւ նրա ժողովածուի շնորհանդեսին, որ կկայանա երեքշաբթի, մարտի 18-ին, ժամը 15.00-ին, «Հայաթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում, հասցեն՝ Վազգեն Սարգսյան փող. 26/1 (Էրեբունի հյուրանոցի դիմաց) :



Մինչ այդ՝ ժամը 14.00, այցելություն Տիգրանի շիրիմին (Շահումյան գերեզմանոց -1, կենտրոնական մուտք): Նազենի Ղարիբյան «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամ