«Սայաթ Նովան» Օպերային թատրոնի բեմում

«Սայաթ Նովան» Օպերային թատրոնի բեմում

Ապրիլի 17 –ին` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ալեքսանդր Հարությունյանի  «ՍԱՅԱԹ -ՆՈՎԱ» 3 գործողությամբ օպերան:



Բեմադրող ռեժիսո` Արամ Սուքիասյան 
Բեմադրող դիրիժոր` ՀՀ ժող. արտիստ Յուրի Դավթյան:
Բեմանկարչության հեղինակ և կատարող, զգեստների նկարիչ` Արաքսի Կուտչուկյան:
Խմբավար ` Հրաչ Բորյան:
«Սայաթ – Նովա» օպերան առաջին անգամ ներկայացվել է Երևանում և Բաքվում 1960-ականների վերջերին: Օպերայի վերջին պրեմիերան կայացել է 2011թ-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բեմի և հագուստի ձևավորումը կատարվել է Նարինե Հարությունյանի դստեր`/Ա.Հարությունյանի թոռնուհի/ նկարիչ Արաքսի Կուտչուկյանի կողմից: 2012-2013 թ. բեմի վերանորոգումից և վերազինումից հետո այն կներկայացվի առաջին անգամ: