Արա Աբրահամյանը պատրաստ է վճարել...

Արա Աբրահամյանը պատրաստ է վճարել...

Երեկ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել «մշակութային, գիտակրթական, համայնքների զարգացման, Սփյուռքում պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում»:



Սա այն գինն է, որ Արա Աբրահամյանը պատրաստ է վճարել նոր կառավարության հետ «սերտ համագործակցության» դիմաց: Հիշեցնենք նաեւ, որ նույն Արա Աբրահամյանը, ով հայապահպանության ծրագրեր է ֆինանսավորում, ամիսներ առաջ դադարեցրել է աջակցությունն «Ազգ» օրաթերթին, որը տարիներ շարունակ զբաղվել է հենց հայապահպանության եւ հայկական մշակույթի քարոզչության հարցերով: