Եթե գումար լինի «Անբան Հուռի» մուլտֆիլմը կցուցադրվի՝ այս տարվա վերջին (տեսանյութ)

Եթե գումար լինի «Անբան Հուռի» մուլտֆիլմը կցուցադրվի՝  այս տարվա վերջին (տեսանյութ)

Երևանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված և Համացանցում ավելի քան կեսմիլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է ևս 3-ը:



 



15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետևանք է: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի մեկ րոպեի համար մոտ մեկ միլիոն դրամ է անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ «Անբան Հուռի» մուլտֆիլմը, անհրաժեշտ գումարի առկայության դեպքում, պատրաստ կլինի այս տարվա վերջին:



 



Ներկայացնում ենք «Անբան Հուռի» մուլտֆիլմի առաջին հատվածը.