Մոլդովայի քաղաքացիները Եվրոպա կմեկնեն առանց վիզայի

Մոլդովայի քաղաքացիները Եվրոպա կմեկնեն առանց վիզայի

Մոլդովայի քաղաքացիներն այսուհետ Եվրամիության երկրներ կմեկնեն առանց վիզայի, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»։ Դա վերաբերում է կենսաչափական անձնագրերով քաղաքացիների՝ Շենգենյան գոտի այցելությանը, նշել են Եվրահանձնաժողովում։



 



Շենգենյան գոտին ընդգրկում է Եվրամիության երկրների մեծ մասը և որոշ պետություններ, որոնք չեն մտնում միավորման մեջ, ինչպես, օրինակ, Նորվեգիան և Շվեյցարիան։ Ուկրաինայում տիրող ճգնաժամի պայմաններում Եվրամիությունը, ի հակառակ Ռուսաստանի կարծիքի, խորացնում է արևելաեվրոպական երկրների հետ համագործակցությունը։