Եմենի մայրաքաղաքում վիրավորվել է գերմանացի դիվանագետը

Եմենի մայրաքաղաքում վիրավորվել է գերմանացի դիվանագետը

Գերմանացի դիվանագետը թեթև վիրավորվել է Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած անհաջող առևանգման ընթացքում։ Այդ մասին հայտնում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը։



 



Ավելի վաղ արաբական ԶՄՆ-երը հաղորդել էին, որ անհայտ զինված մարդիկ Սանայում հարձակվել են մի ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվել են երկու գերմանացի դիվանագետներ։ Գերմանիայի քաղաքացիներին հաջողվել է թաքնվել առևանգելու փորձ անողներից։



 



Գերմանիա ԱԳՆ-ն հայտնել է, որ «ավտոմեքենայի ուղևորները գտնվում են անվտանգության մեջ»։