Մոլդովայի նախագահը կողմ է երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն

Մոլդովայի նախագահը կողմ է երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին կողմ է արտահայտվել երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն՝ չնայած պետության չեզոք կարգավիճակին և բնակչության մեծամասնության՝ հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքին։ Այս մասին նախագահը հայտարարել է հարցազրույցի ժամանակ, որ տարածվել է մոլդովական ԶԼՄ-ներով, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։



 



«Եթե իմ կարծիքը որոշիչ լիներ, ապա ես կողմ կլինեի Մոլդովայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն։ Ես համոզված եմ, որ եթե մենք դաշինքի անդամներ լինեինք, այսօր կունենայինք անվտանգության ավելի բարձր մակարդակ, հնարավոր է և՝ լիակատար անվտանգություն»,- հայտարարել է Տիմոֆտին՝ մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում։