Լուգանսկում ռուսամետ ակտիվիստները գրավել են շրջանային վարչակազմի շենքը

Լուգանսկում ռուսամետ ակտիվիստները գրավել են շրջանային վարչակազմի շենքը

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուսամետ անջատողականները գրոհով վերցրել են Լուգանսկի շրջանային վարչակազմի շենքը:



 



Ականատեսների խոսքով` գրավումը տեղի է ունեցել առանց զոհերի և առանց դիմադրության: Տեղի ոստիկանությունը չի դիմադրել և լքել է շենքը ռուսամետ ակտիվիստների ծափողջյունների ներքո:



 



Հրապարակում մոտ երկու հազար մարդ է հավաքված: Նրանք պարզել են Ռուսաստանի դրոշներ, վանկարկում են «Ռուսաստան» և «Հանրաքվե»: