Ջոն Քերրի. Մեզ ապուշի տեղ են դրել…

Ջոն Քերրի. Մեզ ապուշի տեղ են դրել…

Վաշինգտոնում ապրիլի 25-ին տեղի ունեցած եռակողմ դռնփակ քննարկումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ իրենք կարողացել են որսալ մի շարք հեռախոսազրույցներ Ուկրաինայի արևելքում, որոնք փաստում են, որ ռուսաստանյան համապատասխան կառույցները ուղիղ կապի մեջ են Ուկրաինայի արևելյան շրջաններում գործող անջատողականների հետ: Այս մասին, ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը գրել է վաշինգտոնյան Daily Beast պարբերականը:



 



Ըստ այդ պարբերականի՝ Քերրին նաև ասել է, որ իրենք կարողացել են հստակ տարբերակել, թե ովքեր են հրամաններ տվողներն ու ովքեր՝ կատարողները, ինչպես նաև նկատել, որ միևնույն մարդիկ Ղրիմից հիմա էլ ներթափանցել են Ուկրաինայի արևելյան շրջաններ և շարունակում են ապակայունացնել իրավիճակը այնտեղ:



 



«Մեզ՝ բոլորիս, ապուշի տեղ են դրել ռուսները, էլ չասած այն մասին, որ սա մարտահրավեր է մեր պատկերացումներին, թե ինչպես պետք է պահեն իրենվց երկրները 21-րդ դարում: Սա բանդիտիզմ է, իզգո պետության վարք, ամենավատը՝ բոլոր հնարավոր այլ տարբերակներից»,- ասել է Քերրին՝ դիմելով հանդիպման մասնակիցներին:



 



Ասենք, որ եռակողմ այս հանդիպումներին մասնակցում են ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Արևմտյան Եվրոպայի գործող և նախկին պաշտոնյաներ, հայտնի դեմքեր:



 



«Այդ հանդիպումները սովորաբար փակ են լինում ԶԼՄ-ների համար, սակայն, ինչպես տեսնում ենք՝ ոչ Daily Beast-ի, որի թղթակիցը գրեթե միշտ մասնակցում է այդ հանդիպումներին և պարբերաբար ներկայացնում որոշ մանրամասներ, հատկապես՝ Քերրիի հայտարարություններից»,- նշում է ИТАР-ТАСС-ը: