Զինված մարդիկ գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը

Զինված մարդիկ գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը

Մի խումբ զինված մարդիկ ներխուժել են Լիբիայի խորհրդարանի շենք և օրենսդիրներին թույլ չեն տվել քվեարկություններ անցկացնել վարչապետ ընտրելու համար, փոխանցում է РИА Новости=ին՝ հղում անելով խորհրդարանի մի ներկայացուցչի:



 



Մի քանի մարդ վիրավորվել է, որից հետո օրենսդիրները շտապել են լքել պառլամենտի շենքը: Նշվում է նաև, որ զինված խմբի անդամները վարչապետի թեկնածուներից մեկի կողմնակիցներն են եղել և այդ քայլին են գնացել՝ հասկանալով որ իրենց թեկնածուն պարտվում է: