Լուկաշենկոն առաջարկում է Եվրասիական տնտեսական միության ստեղծումը հետաձգել 10 տարով

Լուկաշենկոն առաջարկում է Եվրասիական տնտեսական միության ստեղծումը հետաձգել 10 տարով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության ստեղծումը հետաձգել 10 տարով։



 



Լուկաշենկոյի խոսքով՝ Եվրասիական միությունը պետք է ձևավորվի փոխադարձ առևտրային հարաբերությունների գծով սահմանափակումների բացակայության սկզբունքի հիման վրա։ Եվ եթե Ռուսաստանն ու Ղազախստանը դրան պատրաստ չեն, ապա այս ինտեգրացիոն միավորման հարցին պետք է անդրադառնալ տաս տարի հետո։



 



Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի ժամանակ, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։



 



«Մեզ առաջարկում են այսօր չլուծված թողնել այն խնդիրները, որոնք պետք է լուծվեին դեռ նախորդ փուլերում։ Մեր հաստատուն կարծիքով՝ մենք պետք է դուրս գանք որոշակի սահմանների վրա, որոնցից մեկը բազմաձևաչափ Մաքսային միությունն է։ Դրա անդամների միջև չպետք է լինեն սահմանափակումներ՝ ապրանքների շրջանառության մեջ, ինչքան էլ որ դրանք զգայուն լինեն»,- հայտարարել է Լուկաշենկոն։