Թուրքիան ճիշտ կաներ հետևեր Գերմանիայի օրինակին

Թուրքիան ճիշտ կաներ հետևեր Գերմանիայի օրինակին

«Թուրքիան ճիշտ կաներ հետևեր Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր ու դատապարտեր Հայոց ցեղասպանությունը: 1915 թվականին Թալեաթը Գերմանիայի գլխավոր հյուպատոսին ասում էր. «Հայկական հարց չկա, քանի որ այլևս հայ չկա»: 99 տարի անց հայ ժողովուրդը միջազգային հանրության հետ պայքարում է, որպեսզի նոր ցեղասպանություններ ու հանցագործություններ չկրկնվեն՝ միաժամանակ սպասելով Թուրքիայից քաղաքակիրթ քայլերի»,- նման հայտարարությամբ Ազգային Ժողովի հարցուպատասխանի ժամանակ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։



 



Նալբանդյանի խոսքը հնչել է ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի այն հարցին, թե ինչպես է Հայաստանը վերաբերվում Էրդողանի այն հայտարարությանը, թե Հայոց Ցեղասպանության գոյությունը հերքող համար մեկ փաստերից մեկը Թուրքիայում հայկական համայնքի առկայությունն է: