Ուկրաինան գազի դիմաց 3,5 միլիարդ դոլար է պարտք

Ուկրաինան գազի դիմաց 3,5 միլիարդ դոլար է պարտք

Ուկրաինայի պարտքը ռուսական գազի դիմաց նախնական տվյալների համաձայն՝ ապրիլի 30-ի դրությամբ կազմում է 3.492 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը՝ այս մասին լրագրողներին Մոսկվայում հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:



 



«Հաշվի առնելով ապրիլի 30-ին Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերության ներկայացրած հայտը և այն ծավալները, որոնք արդեն մատակարարել ենք այս ամիս, Ուկրաինայի ընդհանուր պարտքը ռուսական գազի դիմաց նախնական հաշվարկներով կազմում է 3,492 մլրդ դոլար», - հայտնել է Կուպրիյանովը:



 



Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր «Գազպրոմն» ապրիլից սկսած որոշել էր չեղարկել Ուկրաինա գազի մատակարարման համար սահմանված արտոնյալ պայմանները՝ տվյալ որոշումը մեկնաբանելով նրանով, որ ուկրաինական գործընկերը չի կատարում մատակարարված գազի դիմաց պարտքի մարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս որոշման արդյունքում ռուսական գազի գինը 2014-ի ապրիլից սկսած ավելացել է՝ հասնելով 480 դոլարի 1000 խորանարդի դիմաց՝ առաջին եռամսյակի 1000 խորանարդի դիմաց 268.5 դոլարի համեմատ: