Ռուս-ամերիկյան գաղտնի գործընթաց Ուկրաինայի թիկունքո՞ւմ

Ռուս-ամերիկյան գաղտնի գործընթաց Ուկրաինայի թիկունքո՞ւմ

Ուկրաինայի դրության շուրջ լարված իրավիճակի հետ կապված` ԱՄՆ-ի և ՌԴ-ի պաշտոնատար անձինք գաղտնի հարթում են իրենց հարաբերությունները, որպեսզի կանխարգելեն Ուկրաինայում հանկարծակի ամերիկա-ռուսական հակամարտությունը: Այս մասին գրում է The Washington Post-ը:



 



Պարբերականի տվյալներով` նման ջանքեր են գործադրում բարձրաստիճան պաշտոնյաները. գեներալ Մարտին Դեմփսին` ԱՄՆ զինուժի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը, որը բանակցություններ է վարել ՌԴ զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Գործընկերները քննարկել են պրոցեդուրաների ամրապնդումը, որը երկու երկրների զինված ուժերին թույլ կտա խուսափել ճակատագրական սխալներից:



 



Անհանգստությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինի վարչակազմը մտադրված ապակայունացնում է Ուկրաինայի դրությունը, ԱՄՆ-ին ստիպեց տարածաշրջանում ուժ ցուցադրել, ինչը հանգեցրեց մի շարք սադրանքների: Պենտագոնում մտահոգվում են, որ նմանատիպ միջադեպերը կարող են պատճառ դառնալ երկու գերտերությունների` միմյանց չհասկանալուն:



 



ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը կապ է պահպանում իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ. նրանց վերջին զրույցը տեղի է ունեցել ապրիլի 28-ին: