Սիրիական բանակի զինվորների 20 հարսանիքը (տեսաննյութ)

Սիրիական բանակի զինվորների 20 հարսանիքը (տեսաննյութ)

Սիրիայի՝ շուրջ 3 տարի ձգվող հակամարտության պայմաններում մայրաքաղաք Դամասկոսում կառավարական բանակի 20 զինվորի միաժամանակյա հարսանիք է կազմակերպվել: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՆԱ լրատվական գործակալությունից:



 



Փեսացուները հարսանեկան արարողությանը մասնակցել են զինվորական հագուստով, իսկ հարսնացուների ուսերին գցված են եղել արաբական այս հանրապետության պետական դրոշները:



 



Երկրի զբոսաշրջության նախարար Բիշիր Յազիգին, որը "Սիրիայի տարագիրների ասոցիացիայի" հետ նախաձեռնել է այս միջոցառումը, ասել է, թե այս հարսանիքը վկայում է, որ կյանքը շարունակվում է: Նա նաեւ հավելել է, որ չնայած երկիրը հարկադրված պատերազմի մեջ է, Սիրիայի քաղաքացիների՝ բնականոն կյանքով ապրելու վճռականությունը չի նվազել:



 



Առաջարկում ենք դիտել «Երկիրն այսօր»-ի տեսանյութը: