Իրանի միջուկային ծրգրերի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ

Իրանի միջուկային ծրգրերի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված ամբողջական ձևաչափով անցկացվելիք բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է իրականացնել Վիեննայում՝ մայիսի 13-16, հաղորդվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:




«Ապրիլի 30-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի համակարգող հանդիպումը G6 միջազգային միջնորդների (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա) քաղաքական տնօրենների հետ, որի ժամանակ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:




«Հիմնականում ուշադրություն է դարձվել բանակցությունների հաջորդ լիագումար փուլի անցկացմանը՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության մտահոգության վերջնական վերացմանը», - մեկնաբանել են գերատեսչությունից: