Զորավարժություններ ճակատային գծում

Զորավարժություններ ճակատային գծում

Ադրբեջանի զինված ուժերի միավորումները և ստորաբաժանումները ապրիլի 28-ից «ճակատային գծում» անցկացնում են հերթական զորավարժությունները:



 



Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժություններում ընդգրկված են մոտ 4 հազար զինծառայողներ, ավելի քան 60 միավոր զրահատեխնիկա, 120-ից ավելի հրթիռահրետանային կայանքներ, ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգեր:



 



Այսօր սկսվել է զորավարժությունների գործնական մասը:



 



Զորավարժությունների ընթացքում անցկացվելու է գործնական հրաձգություն հրթիռահրետանային, ականանետային կայանքներից և հրազենից, փոխանցում է Ազատությունը: