Սլավյանսկի ահաբեկիչների թվում կան չեչեններ

Սլավյանսկի ահաբեկիչների թվում կան չեչեններ

Ժամեր առաջ մարտերը Սլավյանսկում թեժացել են։



 



Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Սլավյանսկի ահաբեկիչների թվում կան չեչեններ։ Նաև հաղորդվում է, որ ներկա պահին Սլավյանսկ տանող բոլոր ճանապարհները փակվել են։ Խաղաղ բնակչությանը չեն թողնում քաղաք մտնել։ Իրավիճակը լարված է, անընդհատ ազդանշանների և կրակոցների ձայներ են լսվում։



 



Բացի դրանից՝ հաղորդվում է, որ ահաբեկիչները Սլավյանսկում կրակ են բացել ավտոբուսի վրա, որտեղ եղել են ուկրաինական բանակի վիրավորներ։ Արդյունքում մեկ մարդ մահացել է։