Սլավյանսկը պաշարված է (լուսանկարներ)

Սլավյանսկը պաշարված է (լուսանկարներ)

Սլավյանսկի ռուսամետ ակտիվիստներին հաջողվել է Ուկրաինայի օդուժին պատկանող ևս մեկ Ми-24 ուղղաթիռ խփել: Օդաչուները հրաշքով փրկվել են միայն այն պատճառով, որ ուղղաթիռն ընկել է ջրային տարածքի վրա:



 



Մյուս կողմից աճում են զոհերը քաղաքի ինքնապաշտպանների շարքերում: Հաղորդվել է որ դրանց թիվը մոտենում է երկու տասնյակի: Այս մասին ТВЦ-ին տեղեկացրել է ինքնապաշտպանության շտաբը: Չճշտված տվյալներով քաղաքի համար մղվող մարտում արդեն 20 աշխարհազորային է զոհվել:



 



Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված գործողությունների ամենաթեժ կետն այս պահին Սլավյանսկի և Սեմյոնովկա բնակավայրի միջև է գտնվում: Սլավյանսկը շրջապատված է գգրեթե բոլոր կողմերից և ենթարկվում է անկանոն գնդակոծության: Այնուամենայնիվ ուկրաինացի զինվորականները քաղաքի շրջագծից ներս մտնելու փորձ չեն անում: Նրանց ծանր տեխնիկան քաղաքի փողոցներում հեշտ խոցելի թիրախի է վերածվում:



 



Ըստ ինքնապաշտպանների՝ ուկրաինական կողմի գործողության մեջ ներառված են նաև «Աջ սեկտորի» գրոհայինները, ովքեր լրացուցիչ հսկիչ-անցակետեր են դրել և թույլ չեն տալիս քաղաք մտնել սնունդ և դեղորայք տեղափոխոխ տրանսպորտին: Հաղորդվում է նաև, թե ինչպես են երկու այլ ուղղաթիռներ ուկրաինական դեսանտ իջեցրել Սլավյանսկի մատույցներում: