Սլավյանսկի անջատականները ևս մեկ ուկրաինական ուղղաթիռ են կործանել

Սլավյանսկի անջատականները ևս մեկ ուկրաինական ուղղաթիռ են կործանել

Այսօր Սլավյանսկի ռուսամետ անջատականները խոշոր տրամաչափի գնդացիրով ուկրաինական ռազմական Մի-24 ուղղաթիռ են խփել։ Այս մասին «ՈւՆԻԱՆ» գործակալությանը հայտնել են Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունից:



 



«Խոշոր տրամաչափի գնդացիրից Ուկրաինայի օդային ուժերի Ми-24 ուղղաթիռ է խփվել: Դա տեղի է ունեցել ժամը 14:30-ին Սլավյանսկի քաղաքի շրջանում», – հայտնել է Ուկրաինայի ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Բոգդան Սենիկը՝ նշելով, որ ուղղաթիռի անձնակազմը ողջ է մնացել։