Հայկական եկեղեցիների հետ կապված՝ զբոսաշրջությունը ծաղկում է

Հայկական եկեղեցիների հետ կապված՝ զբոսաշրջությունը ծաղկում է

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, հատկապես Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումից հետո Վանում զբոսաշրջիկների թիվը ռեկորդային ցուցանիշներ է գրանցում։ 2010թ.-ին (վերակառուցումից հետո) առաջին անգամ տեղի ունեցած պատարագից հետո, 2011, 2012 և 2013թթ.-ին կազմակերպված պատարագներին ամեն անգամ ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցել։



 



Հաջորդ՝ հինգերորդ պատարագը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, և աշխատանքներն արդեն սկսվել են՝ ավելի մեծ թվով այցելուներ ընդունելու համար։



 



Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալներով՝ 2009թ.-ին Աղթամար է այցելել 34 հազար, իսկ արդեն 2013թ.-ին՝ 71 հազար զբոսաշրջիկ։



 



Պաշտոնյաները նշում են, որ Վանի բնակիչները գոհ են այդ փոփոխությունից։



 



«Վերակառուցման սպասող այլ եկեղեցիներ ունենք, սակայն բյուջեն բավարար չէ, իսկ վերակառուցումը թանկ գործ է»,-ասել է վարչության ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը։