Ռուս խաղաղապահներին Ուկրաինա՞

Ռուս խաղաղապահներին Ուկրաինա՞

Ռուս խաղաղարարներին Ուկրաինա ուղարկելու խնդրագրի տակ արդեն ավելի քան 100 հազար մարդ է ստորագրել: ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված խնդրագրի տակ ստորագրությունների հավաքն անցկացվում է գլոբալացված հասարակության «Авааз» կազմակերպության կայքում:



 



«Սա կարևոր նախաձեռնություն է, այլապես կարող է իսկական կոտորած սկսվել: Ժողովրդին պետք իրավունք տալ ինքնորոշվելու: Բնականաբար, ռուսական խաղաղապահներին հնարավոր կլինի ուղարկել Ուկրաինա միայն ՌԴ Զինված ուժերի գերագոեւյն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանից հետո: Այլ երկրի կոնտինգենտ Ուկրաինայի հարավ-արևելքի ժողովուրդը պարզապես չի ընդունի: Այնտեղ վստահություն կա միայն ռուսական բանակի հանդեպ»,- հայտարարել են ստորագրահավաքի կազմակերպիչները:  



 



Նրանք գտնում են, որ եթե ոչնչի էլ չհասնեն, ապա սա միջազգային հանրությանը ցույց կտա, որ այդպիսի կարծիք կա և այն պաշտպանում են շատերը:



 



Որպեսզի խնդրագիրը հանձնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, պետք է հավաքել 500 հազարից ավելի ստորագրություն: Այդ կայքում իրենց ստորագրությունն են դնում տարբեր երկրների, այդ թվում և Ուկրաինայի քաղաքացիներ: