Թուրքիայի նախագահը Թբիլիսիում մեծ պատիվների է արժանացել

Թուրքիայի նախագահը Թբիլիսիում մեծ պատիվների է արժանացել

Թբիլիսիում այսօր կմեկնարկի «Թբիլիսյան գագաթնաժողով-2014»-ը, որին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այդ կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաք է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը: Այցից առաջ ըստ հեռուստաալիքի, Թուրքիայի նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ գագաթնաժողովում կքննարկվեն Հարավային Կովկասում կայունության հարցերը:



 



Գյուլի խոսքերով՝ Վրաստան այցի շրջանակներում կքննարկվեն նաև տնտեսական և տարածաշրջանային անվտանգության հարցեր, եռակողմ և երկկողմ հանդիպումներ կունենան Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:



 



Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Թբիլիսիում ընդունելով իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին, նրա հետ շրջագայել է Թբիլիսիով: Ինչպես Trend գործակալությանը հայտնել են Վրաստանի նախագահի վարչակազմից, Մարգվելաշվիլին և Գյուլը զբոսնել են Թբիլիսի փողոցներով՝ ուսումնասիրելով Ռուսթավելի պողոտան և հին քաղաքը:



 



Թուրքիայի նախագահը երախտագիտություն է հայտնել վրացի գործընկերոջը զբոսանքի և ջերմ ընդունելության համար: Դրանով թուրք առաջնորդի այցի ոչ պաշտոնական մասն ավարտվել է:



 



«Թբիլիսյան գագաթնաժողով-2014»-ը, տեղի կունենա այսօր: