ՀՀԿ 15-րդ համագումարի օրը հայտնի է

ՀՀԿ 15-րդ համագումարի օրը հայտնի է

Հայտնի է դարձել, որ մայիսի 24-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետական Կուսակցության 15 –րդ համագումարը Մարզագամերգային համալիրում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրեց, որ կանոնադրության համաձայն համագումարի ընթացքում տեղի կունենա կուսակցության ղեկավար մարմինների հաշվետվություն և ընտրություն:



«Համագումարի ընթացքում կլինի կուսակցության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կլինեն կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների ընտրություններ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն»,- ասաց նա: Թադևոսյանը նշեց նաև, որ համագումարի օրակարգում ներառված են նաև ներքաղաքական հարցեր ընթացքում կլինեն նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ քննարկումներ և ելույթներ, իսկ համագումարի ժամը դեռևս հստակ չէ: Նշենք նաև, որ այս շաբաթ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստ նախատեսված չէ: