Քերոլայնի անկեղծ պատասխանը

Քերոլայնի անկեղծ պատասխանը

Այսօր զրուցում էի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նախկին աշխատողներից մեկի հետ, ով լավ ծանոթ էր հյուրանոցի ներքին խոհանոցին: Մի ուշագրավ բան պատմեց.



-Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը մեզ մոտ հաճախակի էր լինում: - Զարմանալի էր ինձ համար, որ նա ընտրում էր ամենաէժան համարը՝ օրեկան 60 հազարի սահմաններում: -Աշխատողների հետ շատ անմիջական, անկեղծ ու ջերմ էր, ասես իրեն հավասար լինեինք: Մինչդեռ Ռուսաստանի հայերը որ գալիս էին, անպայման ընտրում էին նախագահական համարը՝ օրեկան 800 000 դրամի չափով: - Քերոլայնը, ով ինձ հետ մտերիմ էր, մի անգամ չկարողացավ չզարմանալ. «Բայց Հայաստանն այնքան աղքատներ ունի, մի՞թե  հայը կարող է նման շռայլություն թույլ տալ»:



Մի անգամ նրան հարցրի՝ ինչու՞ եք ընտրում ամենաէժան համարը: Նա ժպտաց. «Բայց դրանք իմ երկրի փողերն են ու գործնական հանդիպումներում ես պետք է խնայեմ դրանք»:



Վերջերս հանդիպեցի նրան պատահական ու իմացա, որ նա  «Գոլդեն Փելիս»- ում չի իջևանել: Մտերմությունս ինձ թույլ տվեց հարցնել՝ ինչու՞: Նա մեղմ ժպիտով պատախանեց. «Այնտեղ թանկ է, ես Մոլդովականի հյուրանոցներից մեկում եմ, այնտեղ նույնպես ինձ բավարարում է»:



 



ՀԳ Վերջում «Գոլդեն Փելիս»-ի նախկին աշխատողն ասաց, որ հուլիսին վերջնականապես գնում է այն երկիրը, որտեղ Քերոլայնի նման պաշտոնյաներ են ապրում: Իրեն նույնիսկ չէին հրամանագրել այն հյուրանոցում, որտեղ այդքան նվիրումով աշխատել է:



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ